Տարեվերջյան ինքնաստուգում

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

1-ԻՆ ՄԱՍ

Սիրելի՛ սովորող, ինքնաստուգման աշխատանքը կազմված է 20 հարցից՝

  • Մայրենի լեզու՝ 7 հարց,
  • Մաթեմատիկա՝ 7 հարց,
  • Բնագիտություն, հայրենագիտություն՝ 6 հարց։

Ուշադրություն 20 հարցից 18-ի մոտ պետք է կատարես նշում, 2 հարցին պատասխանես ինքնուրույն։ Ճիշտ է համարվում հասկանալի, ամբողջական նախադասությունով կամ նախադասություններով գրառված պատասխանը։

Ավարտելուց հետո աշխատանքդ ուղարկիր մայրենի, մաթեմատիկա, բնագիտություն, հայրենագիտություն դասավանդողներին։

Մայրենիի դասավանդողը քեզ կուղարկի ճիշտ պատասխանները։

Ստուգի՛ր աշխատանքդ, ավարտելուց հետո լրացրո՛ւ աղյուսակ 1-ը (աշխատանքի էջում), ապա լրացրու՛ այս ձևաթուղթը։

Արտանիշի վրանային ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արտանիշի ճամբարը սովորողների ամենասիրելի վայրերից է։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ափին։ Սևանը Հայաստանի ամենամեծ ու գեղեցիկ լիճն է։ Այն բարձր լեռնային է և ունի քաղցրահամ ջուր։ Լճի մեջ թափվում է 28 գետ, բայց սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։

Արտանիշի ճամբարը գործում է արդեն մի քանի տարի։ Այստեղ երեխաներն ապրում են վրաններում, սովորում են լինել ինքնուրույն, խնամել բնությունը և օգնել միմյանց։

Նախկինում վրանային ճամբարներ կազմակերպվել են «Ժայռ» ռազմամարզական բազայում, իսկ  2021 -2022 թվականներին՝ Վաղաշենի տարածքում։ 2023  թվականին ճամբարը տեղափոխվել է Արտանիշ թերակղզի։ Արտանիշի ծովածոցը Սևանա լճի ամենագեղեցիկ հատվածներից  մեկն է։ Այստեղ ջուրը համեմատաբար խաղաղ է ու մաքուր։ Ծովածոցի տարածքից երևում են Սևանի, Վարդենիսի, Գեղամա և Արեգունու լեռնաշղթաները։ Պարզ եղանակին նույնիսկ երևում է Սևան քաղաքը։

Ճամբարային կյանքի ամենահետաքրքիր մասը արշավներն են։ Սովորողները մասնակցում են ճանաչողական քայլքի, հաղթահարում են բարձունքներ։ Ավագ ճամբարականները հաղթահարում են Արտանիշի բարձունքը։ Այն ունի 2461 մետր բարձրություն։ Սա միակ գագաթն է, որտեղից Սևանը երևում է ամբողջությամբ։ Կրտսեր ճամբարականների համար ավելի հարմար է Շշասարի վերելքը, որի ճանապարհը ծառաշատ է ու զով։ Արշավի գնալիս բոլորը պետք է ունենան ջուր, գլխարկ և արևապաշտպան քսուք։

Ճամբարում օրը սկսվում է շատ վաղ։ Երեխաները հերթապահում են, ուտելիք պատրաստում, մաքրում են տարածքը և տեսակավորում աղբը։ Նրանք նաև լողում են լճում, սովորում են ազգային երգեր ու պարեր, ուսումնասիրում են տեղի բուսական և կենդանական աշխարհը։ 2024 թվականի ամռանը ճամբարը հյուրընկալել է 627 մասնակցի, 2025-ին՝ մոտ 700 ճամբարականի։

Արտանիշի ճամբարը մեզ սովորեցնում է սիրել ու ճանաչել մեր հայրենիքը, լինել պատասխանատու և պահպանել շրջակա միջավայրը։ Սա մի իսկական դպրոց է բնության գրկում։

Առաջադրանքներ

Մայրենի լեզու

1 Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող զով բառը։ Նշի՛ր

  • ցուրտ,
  • հով,
  • շոգ,
  •  տոթ։

2 Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված բառի  կազմությունը։  Նշի՛ր

  •  ծովածոց-բարդ բառ,
  • խաղաղ-բարդ բառ,
  •  մաքուր-պարզ բառ,
  • ուսումնական-ածանցավոր բառ։

3․ Տրված բառերից յուրաքանչյուրը բնութագրված է որպես խոսքի մաս։ Ո՞ր տարբերակում է սխալ նշված։ Նշի՛ր

  •  աշխարհ-գոյական,
  • հաղթահարում են-բայ,
  • ծառաշատ-բայ,
  • ինքնուրույն-ածական։

4․ Տրված նախադասության մեջ ընդգծի՛ր թվականները (թիվ ու քանակ ցույց տվող բառերը)։

Երկու հազար քսանչորս թվականի ամռանը ճամբարը հյուրընկալել է վեց հարյուր քսանյոթ մասնակցի։

5․ Որտե՞ղ են ապրում երեխաները Արտանիշի ճամբարում։ Նշի՛ր

  • հյուրանոցում,
  •  տնակներում,
  •  վրաններում,
  •  դպրոցում։

6. Ի՞նչ են անում երեխաները ճամբարում շրջակա միջավայրը մաքուր պահելու համար։
մաքրում են միջավայրը, և հերթապահում։

7․ Տեքստից ի՞նչ իմացար Արտանիշի բարձունքի մասին։

Իմացա, որ այն ունի 2461 մետր բարձրություն

Մաթեմատիկա

8․ Ընտրի՛ր թվանշաններով գրված թիվը։ Երկու հազար չորս հարյուր վաթսուն մեկ: 

1)24061 

2)2461 

3)20461 

4)2641


9. Արտանիշի բարձրությունը 2կմ  461մ է։ Արտահայտիր բարձրությունը մետրերով: 

1)20461մ 

2)24610մ 

3)2461մ 

4)246մ


10. Ճամբարականները լճափին հաշվեցին թռչունների 48 ոտք։ Քանի՞ թռչուն հաշվեցին։ 

1)48 

2)12 

3)24 

4)96



11.Արշավականների խումբը որոշակի օրինաչափությամբ դադարներ է անում Արտանիշի գագաթը բարձրանալիս։ Ըստ տրված թվերի՝ գրի՛ր, թե քանի՞ րոպե կտևի արշավականների հաջորդ կանգառը։

5րոպե, 10րոպե, 20րոպե, 40րոպե, 80 րոպե …

12. Հաշվի՛ր 300 · 14 – (4525 + 900) : 5 արտահայտության արժեքը: 

  300×14-(4525+900):5=3285
1) 4525+900=5425
2) 300×14=4200
3) 5425:5=1085
4) 4200-1085= 3285

13.Վրանի հատակն ունի ուղղանկյան տեսք։ Երկարությունը 30 դմ է, իսկ լայնությունը՝ երկարության 1/2 մասը։ Հաշվի՛ր վրանի հատակի մակերեսը քառակուսի դեցիմետրով ։ 

  30:2×1=15
15×30=450

14.Երկու զբոսաշրջիկ Արտանիշ տանող ճանապարհի մի կետից միաժամանակ սկսեցին ուղղագիծ շարժվել միևնույն ուղղությամբ: Առաջինը շարժվում էր 45 մ/րոպե արագությամբ, իսկ երկրորդը՝ 40 մ/րոպե: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը 30 րոպե հետո: 
40×30=1200
45×30=1350
1350-1200=150

Բնագիտություն, հայրենագիտություն

15․ Արտանիշի ճամբարը գտնվում է՝  

  •  Արագածոտնի մարզում  
  • Գեղարքունիքի մարզում  
  • Լոռու մարզում   
  • Կոտայքի մարզում

16․Սևանա լիճը ինչպիսի՞ ջրով է  հարուստ։  
   

  •  Աղի  
  •  Քաղցրահամ  
  • Հանքային  
  • Տաք   

17․ Սևանա լճից սկիզբ է առնում՝  

  • Արաքս գետը  
  • Դեբեդ գետը  
  • Հրազդան գետը   
  • Արփա գետը

18․ Ինչո՞ւ է Արտանիշի լողափերին արգելվում թողնել պլաստմասսե շշեր և տոպրակներ։

  • դրանք արագ հալվում են արևից
  • դրանք աղտոտում են լիճը և վտանգավոր են ձկների ու թռչունների համար
  •  պլաստմասսան վախեցնում է քամուն
  •  դրանք խանգարում են ծառերի աճին

19. Ըստ տեքստի՝ ո՞րն է այն միակ գագաթը, որտեղից Սևանը երևում է ամբողջությամբ։ Ընդգծի՛ր

  • Շշասարը,
  •  Արտանիշը,
  • Արա լեռը,
  • Արագածը։

20Թվարկված իրերից ի՞նչ իր չի կարող լինել ճամբարականի ուսապարկում։

  • վրան,
  • հեռադիտակ,
  • էներգետիկ ըմպելիք
  • լողազգեստ

Ամփոփում

Աշխատանքի համարըՃիշտ եմ պատասխանել Այո/ոչ
 1Այո
 2Այո
 3Այո
 4Այո
 5Այո
 6Այո
 7Այո
 8Այո
 9Ոչ
 10Այո
 11Այո
 12Ոչ
 13Այո
 14Այո
 15Այո
 16Այո
 17Այո
 18Այո
 19Այո
 20Այո

«Մաթեմատիկայի ստուգատես. Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ»

  • Օրվա քանի՞ ժամն ես արթուն —15 ժամ
  • Օրվա քանի՞ ժամն ես խաղում բակում — 20 րոպե
  • Օրվա քանի՞ ժամն ես աշխատում համակարգչով —2 ժամ
  • Օրվա  քանի՞ ժամն ես կարդում —1 ժամ
  • Օրվա քանի՞ ժամն ես  սպորտով զբաղվում —45 րոպե
  • Օրվա քանի՞ ժամն ես օգտագործում հեռախոսդ — 2 ժամ

Մայրենիի ստուգատես․ Առաջադրանք 4

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինի՛ր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց
Ամաչկոտ աթոռը,
հուզված ժամացույցը,
հոգնած նապաստակը,
լուսավոր գլուխը,
ճաշոտ արջուկը,
քաղցր կրիան

Հոգնած նապաստակը

Լինում է, չի լինում, մի ալարկոտ նապաստակ է լինում։ Նապաստակը բանվոր է աշխատում, բայց չի սիրում աշխատել, նա միշտ մի պատճառ է գտնում որ գործ չանի։ Մի օր էլ ես նապաստակը պառկում է գետնին թե բա հոգնած եմ։ Նապաստակին մի աղվես է տենում։ Աղվեսը շատ խորամանկ է նապաստակին հարցնում է․

—Նապաստակ, նապաստակ ինչ է պատահել, ինչու՞ ես պառկել։ Նապաստակը թեքում է գլուխը դեպի աղվեսը ու ասում,

—է՜, աղվես ջան շատ եմ աշխատում հոգնել եմ։ Աղվեսը հասկանում է, որ ես նապաստակը ալարկոտ է և որոշում է մի լավ դաս տալ իրեն։ Գնում է աղվեսը ու ընկերներին պատում թե մի ալարկոտ նապաստակ եմ տեսել ուզում եմ դաս տալ իրեն։ Ընկերները համաձայնում են ու որոշում մի լավ դաս տալ նապաստակնի։

—Նապաստակ, նապաստակ, քեզ առժանավայել մի գործ եմ գտել կաշխատե՞ս։ Նապաստակը մտածում է թե լավ գործ է ու հարցնում է․

—Ի՞նչ գործ իմ բարեկամ։ Աղվեսը քմծիծաղ է տալի ու ասում է․

—Թագավորի պալատական կաշխատե՞ս։ Նապաստակը ուրախանում է ու ասում

—Հա աղվես ախպեր կաշխատեմ։ Աղվեսը վերցնում է նապաստակին իր հետ և տանում պալատ։ Նա բացատրում է առյուծ արքային ամեն ինչ ու խնդրում է, որ անի այն ինչ պետք է։ Նապաստակը հիացած ներս է մտնում և նրան դիմավորում է առյուծ արքան։

—Նապաստակ ջան, պետք է քեզ մեր խորհրդավորը ստուգի որ հասկանանք ի՞նչ պիտի աշխատես։ Ասում է առյուծը։ Նապաստակը զարմանում է ու համաձայնում։ Տանում է թագավորը նրան մի սենյակ որտեղ նստած էր աղվեսը։

—Աղվես աղա, կարաս ասես նրա աշխատանքը։ Աղվեսը մոտենում է նապաստակին ու ասում․

—ու՜, լավ չե, դու ծնվել ես բանվոր լինելու համար, մինչև կյանքիդ վերջ պետք է բանվոր աշխատես տունդ պահես, որ չաշխատես ես կտեսնե ու կպատժեմ քեզ։ Նապաստակը գնում է այդտեղից ու մինչև կյանքի վերջ առանց հանգստանալու աշխատում է։

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Այս նյութերը ուսումնական երրորդ շրջանին անցած նյութերն են։

Հայաստանի Հանրապետության լեռները
Հայաստանի գետեր
Հայաստանի գետերը
Հայոց մայրաքաղաքներ 2
Հայոց Կարթագեն
Հայոց մայրաքաղաքները
Զատիկի ծես
Զատիկ
Արգիշտի Առաջին. Էրեբունի քաղաք
Հաղթանակ զբոսայգի
Այցելություն Երևանի պատմության թանգարան
Երևանի պատմության թանգարան
Երևան քաղաքի պատմությունը
Առասպելներ բնության երևույթների մասին

Ծիտը

Ծիտը հեքիաթը ծտի անունից։

—Մի օր, վոտս փուշ է մտնում։ Դես եմ թռչում դեն եմ թռչում մի պառավ եմ տենում։ Տենամ ինչ, ես պառավը փետի է ման գալի որ թոնիրը վառի հաց թխի։ Ասում եմ նանի ջան նանի ես փուշս հանի թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ մի ձև ապռեմ։ Ասում եմ ու գնում, մեկել հետ եմ գալիս թե փուշս տուր գնամ, թե չտվիր լոշիկդ կվերցնեմ։ Ասում եմ ու վերցնում։ Մեկել գնամ տեսնեմ ինչ, մի հովիվ, առանց հաց կաթ է ուտում։ Ասում եմ, է հովիվ ախպեր, բա եղավ, ես ինչու՞ ես անհաց կաթը ուտում։ Լոշը տալիս եմ ու զղչում որ տվեցի, ետ եմ գալիս թե լոշս տուր։ Ասում է կերել է։ Ասացի դե որ տենց ես քո գառնիկը կառնեմ ու դուրս կթռչեմ, առնում եմ ու դուրս թռչում։ Մեկ էլ տենում եմ հարսանիքը առանց միս են անում։ Ասում եմ, ես գառնիկը առեք մորթեք կերեք ես էլ գնամ քուջուջ անեմ մի ձև գլուխս պահեմ։ Գնում եմ գալի թե գառնիկս տվեք թե չե ձեր նորապսակներին կբաժանեմ։ Ասում եմ թե չե վերցնում եմ հարսին ու փախնում։ Մեկ էլ տեսնեմ մի աշուղ, առանց հարս ման է գալի, ասում եմ, իմ հարազատ, իմ բարեկամ ես հարսին առ ու քո համար ապրի ես էլ գնամ քուջուջ անեմ գլուխս պահեմ։ Ետ եմ գալի տենամ առանց հարս պտիտ է գալի, ասում եմ հարսիս տուր կամ էլ սազդ, ես աշուղը սազը տալիս է ես էլ ուսիս եմ քցում ու երգում։

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

մեկել ձեռիցս պլստում է ու վեր ընգնում։ Ու դրմփ ձենը լսվում է, ես էլ փախնում եմ, ու ետ սազից էլ ոչինչ չեմ իմանում։

Ուսումնասիրում ենք 3-րդ դասարաններում սովորողների բլոգները․ Առաջադրանք երկրորդ

Ղարիբյան Նենսի

բլոգի գույնն ու տեսքըբլոգը շատ հանգիստ զարթարված գույների մեջ էր, շատ գեղեցիկ նկարով։
գրագիտությունըբլոգը բավականին լավ վիճակում էր, նյութեր գեղեցիկ տեղադրված, կարծես թե բոլոր նյութերը պարտաճանաչ տեղադրել էր։
բլոգի բաժիններըբաժիններն են՝ Մայրենի, Ուսումնական նյութեր, Ես և շրջակա, Անգլերեն, Ես․ Ուսումնական նախագիծ, Մաթեմատիկա, Ռուսերեն, Paint նկարներ, Հորինուկ, Ձմեռային ճամբար, Ուսումնական ճամփորդություն, Ուսումնական ճամբար, Տիեզերք, Ֆլեշմոբ, Դդմածես, Թումանյանական օրեր, Մարմնակրթություն, Թթուդրիկ, Ուսումնական աշուն նախագիծ 2025, Ռոդարիական օրեր, Ուսումնական ձմեռ 2025, Ազգագրական փառատոն, Բնագիտական փոձեր, Ուսումնական գարուն 2026, Ձոն․ նախագիծ, Ձմռային ճամբար Դիջիթեք,Կ ոմիտասյան օրեր, Ընտանեկան նախագծեր, Շախմատ
ամենից ակտիվ և պասիվ բաժինները ամենաակտիվ բաժինը դա Մայրենի-ի բաժինն է, իսկ ամենապասիվ բաժինը դա Շախմատ-ի բաժինն է։

Մաթևոսյան Նարե
բլոգի գույնն ու տեսքը գեղեցիկ բլոգ է բայց շատ բաց գույներով է։
գրագիտությունը շատ խելացի և հետաքրքիր մտածողություն ունի
բլոգի բաժինները բլոգի բաժիներն են՝
Անգլերեն, Ես կարողանում եմ, Ես և շրջակա, Ես․ ուսումնական նախագիծ, Ընտանեկան նախագծեր, Մաթեմատիկա, Մայրենի, Ուսումնական նյութեր, Ռոդարյական օրեր, Տիեզերք նախագիծ, զատկի ծես, հորինուկներ, paint նկարներ
ամենից ակտիվ և պասիվ բաժինները ամենաակտիվ բաժինը իմ կարծիքով դա paint նկարներ-ն է, իսկ ամենապասիվ բաժինը դա զատկի ծես-ն է։

Սաղոյան Սոֆի
բլոգի գույնն ու տեսքըբլոգը շատ գունազարթ և գեղեցիկ բլոգ էր։
գրագիտությունը շատ գրաքետ է, պարտաճանաչ տեղադրել է նյութերը։
բլոգի բաժինները բլոգի բաժիներն են՝ Անգլերեն, Դիջիթեքի ստուգատես, Ես կարող եմ, Ես և շրջակա, Ես.ուումնական նախագիծ, Զատկի ծես, Ընտանեկանախագծեր, Կոմիտասյան օրեր, Հորինուկներ, Ձմեռային ճամբար, Ձոն նախագիծ, Ճամփորդհություն նախագիծ, Մաթեմատիկա, Մայրենի, Մարմնակրթություն, Ուսումնական նյութեր, Ռոդաիական օրեր, Ռուսերեն, Տիեզերք, Ֆլեշմոբ, ազգագրական փառատոն, թթուդրիկ, նկար, Paint, QR կոդի ստեղծում
ամենից ակտիվ և պասիվ բաժիններըամենաակտիվ բաժինը դա Անգլերեն բաժինն է, իսկ ամենապասիվ բաժինը դա
QR կոդի ստեղծում
բաժինն է։

4-րդ դասարանի անգլերեն լեզվի ամփոփիչ թեստ

Անուն, ազգանուն ______Սյուզի Բադալյան__   Դասարան ___4-1___Ամսաթիվ ____Մայիսի 18______

Մաս A. Vocabulary (10 միավոր)

Ընտրի՛ր ճիշտ տարբերակը։

1. I ___ a dog.  a) has   b) have   c) am

2. She ___ to school every day.  a) go   b) goes   c) going

3. This is my ___ . We sleep here.  a) kitchen   b) bedroom   c) bathroom

4. There are ___ apples on the table.  a) some   b) any   c) am

5. My mother is a ___ . She works in a hospital.  a) teacher   b) doctor   c) farmer

Մաս B. Grammar (10 միավոր)

1. Write the plural form: child → _____children_____

2. Complete: He ____ playing football now.

3. Write in the negative form: I like milk. → __I don’t like milk.__

4. Complete: _Do ___ you ride a bike?

5. Put the words in order: every / I / football / play / Sunday
I play football every Sunday.

Մաս C. Reading (10 միավոր)

Anna is nine years old. She lives in Yerevan with her family. She has a brother and a cat. Every morning Anna goes to school at 8 o’clock. Her favourite subject is English because she likes reading stories and singing songs.

1. How old is Anna? __Anna is nine years old.__

2. Where does Anna live? _______She lives in Yerevan.___

3. Does she have a brother? _____Yes. She have a brother__

4. What is her favourite subject? _____Her favourite subject is English.___

5. Why does she like English? ____Because she likes reading stories and singing songs._____

Մաս D. Writing (10 միավոր)

Գրի՛ր 5–6 նախադասությամբ քո ընտանիքի կամ քո օրվա մասին։

Զարթոնք

Գարնան զարթոնքը տեղի է ունենում մարտի սկզբերին։ Այդ ժամանակ քնից արթնանում են բոլոր անուշաբույր ծաղիկները, որոնց առաջին հերթին առաջնորդում է ձնծաղիկը։ Արևը սկսում է ավելի պայծառ շողալ, իսկ բնությունը կանաչում է։ Կարծում եմ, որ գարնանային զարթոնքը բնության ամենակարևոր բաներից մեկն է, քանի որ այդպես բնությունը վերածնունդ է ապրում։

Առաջադրանք առաջին

1.Սովորողը բակում կամ տանը նշում է սկզբնակետ և  այդ կենտրոնից կատարում է 10 սովորական քայլ: Չափերիզով չափում է անցած հեռավորությունը, նշումը կատարում՝  սանտիմետրերով։
Այնուհետև բաժանելով 10-ի՝ գտնում  է մեկ քայլի միջին երկարությունը:

2.Երկու ընկեր կամ սովորողն ու ծնողը կանգնում են իրարից որոշակի հեռավորության վրա: Մինչև չափումներ անելը, երկուսն էլ նախապես գուշակում և գրանցում են, թե քանի քայլ է իրենց միջև եղած հեռավորությունը: Սովորողը քայլում է ընկերոջ ուղղությամբ և հաշվում իրական քայլերի քանակը: Սովորողը աևդեն իմանալով իր  մեկ քայլի միջին երկարությունը արտահայտված սանտիմետրով և բազմապատկում է իրական քայլերի քանակով՝ գտնելով ընդհանուր հեռավորությունը: Բլոգում գրանցում են իրական ու գուշակած թվերը և հաշվում, թե քանի քայլով կամ սանտիմետրով են շեղվել կանխատեսման ժամանակ։

Տարեվերջյան գործնական աշխատանք մաթեմատիկա առարկայից․ Չորրորդ դասարան 2026թ․

Մաթեմատիկայի մասնախմբի քննարկում

Մայիսյան հավաքի շրջանակում, կրտսեր դպրոցի բոլոր չորրորդ դասարանի սովորողները կատարում և իրենց բլոգում հրապարակում են մաթեմատիկա առարկայից հետևյալ գործնական աշխատանքները․

Ժամանակահատվածը՝
Մայիս 5-22

Աշխատանքի նպատակն է ներկայացնել մաթեմատիկա առարկայից սովորողի ձեռք բերած կարողություններն ու հմտությունները, դրանց գործնական կիրառումը առօրյայում։

Աշխատանքի նպատակը
Սովորեցնել սովորողին ճիշտ օգտվել չափիչ գործիքներից (չափերիզ, քանոն) և կատարել գործնական չափումներ իրական միջավայրում:Ամրապնդել թվաբանական գործողությունների հմտությունները՝ հիմնվելով սեփական չափումների արդյունքների վրա:Զարգացնել աչքաչափով հեռավորություն կանխատեսելու, իրական և ենթադրյալ տվյալները համեմատելու և շեղումները հաշվելու ունակությունը:

Առաջադրանք առաջին

Continue reading “Տարեվերջյան գործնական աշխատանք մաթեմատիկա առարկայից․ Չորրորդ դասարան 2026թ․”